Երևանում հանդիպում են ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ուկրաինայի նախագահը։
«Ես հանդիպեցի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Մեր երկրների միջև իսկապես կան բաց հարցեր։ Կարևոր է պահպանել երկխոսությունը բոլոր մակարդակներում։
Ուկրաինան միշտ հարգել է և շարունակում է հարգել Վրաստանին, նրա ինքնիշխանությունը և նրա ժողովրդին։
Մենք շարունակում ենք մեր շփումը»,- գրել է Զելենսկին։


Բաց մի թողեք
Ջորջիա Մելոնին առաջարկել է արգելել բուրկաների և նիկաբների կրումն Իտալիայի դպրոցներում
«Խնդիրը լուծված է». Բելգիայում ԱՄՆ դեսպանը ողջունում է ԱՄՆ-ի և Գրենլանդիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը
Կոնգրեսը Թրամփին ուղղված՝ Իրանական պատերազմն ավարտելու կոչ-բանաձեւ է ընդունել