Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 15:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Դ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 63 կմ-ին՝ Հարթավան-Քուչակ գյուղերի միջանկյալ ճանապարհահատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտով անցնող երկաթե ջրախողովակի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն վթարի վայր ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն, սակայն վիրավորը հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է կազմված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։


Բաց մի թողեք
Ֆրանսիայի քանի նախագահ է այցելել Հայաստան Մակրոնից առաջ․ Լուսանկարներ
Գոհար Մելոյանը «Մեր ձևով»-ից 2 մլն աշխատավարձ է ստացել
Ընտություններին կմասնակցի 19 կուսակցություն և դաշինք. հայտնի է նրանց հերթականությունը քվեաթերթիկներում