ԱՄՆ վարչակազմը Պատերազմի նախարարությանը հանձնարարել է վերանայել կառավարական գործակալություններում ներդրվող արհեստական ինտելեկտի մոդելների անվտանգությունը, հաղորդել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Կայքի տվյալներով՝ նման շրջանակի մշակումը «բավականին առաջադեմ փուլում է»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պենտագոնը համաձայնության է եկել ԱՄՆ առաջատար արհեստական ինտելեկտի մշակողների հետ՝ իրենց համակարգերի մարտական օգտագործման վերաբերյալ։
SpaceX, OpenAI, Google, NVIDIA և այլ ընկերությունների մշակումները կօգտագործվեն մարտական գործողություններում ու հետախուզական նպատակներով։

Բաց մի թողեք
Ջորջիա Մելոնին առաջարկել է արգելել բուրկաների և նիկաբների կրումն Իտալիայի դպրոցներում
«Խնդիրը լուծված է». Բելգիայում ԱՄՆ դեսպանը ողջունում է ԱՄՆ-ի և Գրենլանդիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը
Կոնգրեսը Թրամփին ուղղված՝ Իրանական պատերազմն ավարտելու կոչ-բանաձեւ է ընդունել