Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին՝ նշելով, որ հարցը քննարկելու է Ադրբեջանի նախագահի հետ։
«Նախ դա կքննարկեմ Հայաստանի նախագահի և վարչապետի հետ։ Դրանից հետո ես կզանգահարեմ նախագահ Ալիևին, և մենք միասին կկազմակերպենք ճիշտ գործելաոճ՝ կամ անձամբ, կամ այդ հեռախոսազանգի միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մակրոնը։
Նա ընդգծել է նաև խաղաղ գործընթացի կարևորությունը։«Դուք կարող եք հույս դնել ինձ վրա, ես խորապես հավատում եմ այս խաղաղ գործընթացին»,– նշել է Ֆրանսիայի նախագահը։
Անդրադառնալով Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովին՝ Մակրոնը կարևորել է դրա անցկացումը Հայաստանում։
«Կարծում եմ, որ շատ կարևոր էր Եվրոպական քաղաքական համայնքի՝ թվով 8-րդ հանդիպումն անցկացնել այստեղ՝ Երևանում»,- ասել է նա՝ հավելելով, որ այն ամրագրում է Հայաստանի անցած ամբողջ ճանապարհը վերջին տարիներին։

Բաց մի թողեք
Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի Բաղդասարյան
Վարդևանյանը էլ չի վերադառնալու փաստաբանական աշխատանքին
Հորթն ու գյորմամիշն օրվա գլխավոր թեմաներ