Ավստրալիայի լաբորատորիաներից մեկից «խանթավիրուս» պարունակող երկու փորձանոթ է անհետացել։ Փորձանոթների անհետացումը եղել է Քվինսլենդ նահանգի պետական լաբորատորիաներից մեկում։
Պարզվել է, որ ընդհանուր առմամբ անհետացել է 323 փորձանոթ, որոնց մեջ եղել են վիրուսներ, որոնցից երկուսը՝ «խանթավիրուս», 223-ը «լիսավիրուս», որը շատ նման է կատաղության վիրուսին, ինչպես նաեւ՝ 100 փորձանոթ «Խենդրի վիրուս» պարունակող, որը Ավստրալիայում հատկապես համարվում է ամենից վտանգավոր զօօնոզային պաթոգեններից մեկը։
Ուշագրավ է այն, որ փորձանոթները անհետացել են դեռ 21 թվականին, սակայն նկատվել են միայն 24 թվականին եւ բարձրաձայնվում է միայն հիմա։

Բաց մի թողեք
Հանտավիրուսով վարակված նավի ուղևորները բարձր ռիսկի են ենթարկվում՝ Տեներիֆեից տարհանման նոր դեպքի ի հայտ գալու պատճառով
Նոր մահացու վիրուս․ առաջին զոհը զույգ է
Հանտավիրուսային նավ. ուղևորների առաջին խումբը ափ է իջել Իսպանիայի Կանարյան կղզիներում