Պարտադիր չէ, որ անձամբ ձեզ «համբալ» անվանեն, որպեսզի ընդվզեք․ նորմալ մարդիկ ընդվզում են նաեւ այն ժամանակ, երբ ուրիշներին են իրենց ներկայությամբ «համբալ» անվանում: Մանավանդ՝ եթե ասողը երկրի թիվ 1 պաշտոնյան է:
Հրապարակ թերթը գրել է․ Պարտադիր չէ, որ ձեզ «ստահակ» անվանեն, ասեն` «կզըցնելու եմ», «սատկացնելու եմ», չգիտեմ ինչը չգիտեմ որտեղ եմ մտցնելու: Բարեկիրթ մարդիկ ոչ միայն իրենք նման լեքսիկոն չեն կիրառում, այլեւ թույլ չեն տալիս, որ իրենց ներկայությամբ մեկ ուրիշը կիրառի:
Նորմալ քաղաքացիները կվրդովվեին, եթե իրենց երկրի նախկին պաշտոնյաների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեին, անկախ նրանից՝ այդ պաշտոնյաներին սիրում են, թե՝ մերժում: Կիրթ մարդիկ նաեւ թույլ չէին տա, որ իշխանություններին քննադատող մարդկանց բերանը ծեփեին, բանտ ուղարկեին` վարչապետի պաշտոնը զբաղեցնողին քննադատելու համար:
Գրագետ, լավ քաղաքացիներն ամեն կերպ կպայքարեին այն պաշտոնյաների ու այն իշխանության դեմ, որն իր հայրենակիցներին, անկախ նրանից՝ արցախցի են, ռուսաստանցի, սիրիացի, թե ֆրանսիացի, անպատվում է, «փախած» է անվանում: Նորմալ մարդիկ կմերժեին, կվռնդեին այն պաշտոնյային, ով կհամարձակվեր որեւէ մեկի վրա բղավել` «ինչո՞ւ չես զոհվել պատերազմում, ինչո՞ւ ես կենդանի մնացել»:
Նորմալ երկրներում, իհարկե, նման պաշտոնյաներ չէին լինի, որովհետեւ հասարակությունը թույլ չէր տա նման գռեհիկ, չար, հոգեպես անհավասարակշիռ անձանց՝ հասնել այդ կարգավիճակին: Իսկ եթե հանկարծ նմաններն ինչ-որ կերպ սպրդեին ու հասնեին հանրային միջոցներից սնվող որեւէ պաշտոնի, նման մի դրսեւորումը բավական կլիներ, որ ողջ հասարակությունը դուրս գար փողոց ու սուլոցներով դրանց նմաններին ճանապարհեր տուն:
Հայաստանում դուրս չեն գալիս, որովհետեւ տուն ճանապարհելու օրը հունիսի 7-ն է:

Բաց մի թողեք
Վեհափառի մասին տարիներ շարունակ տարածվող միֆերը որեւէ աղերս չունեն իրականության հետ
Հազար սնարյադ է պայթել աչքիս առաջ, ի՞նչ անեմ, որ չեմ զոհվել․ Լուսանկար
Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, բայց դրա համար հո չէի՞նք ազատում մարդուն․ Լուսանկար