Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում, Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ» (Վիլիս) և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորների մեջ կան նաև երեխաներ։


Բաց մի թողեք
«Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսը. Լուսանկարներ
Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում
Չտաք ինֆորմացիա, թե որտեղից եք լսել այս ամենը. ինչ նամակ է ստացել Աննա Հակոբյանը