«Իմ քայլը» հիմնադրամից հայտնում են, որ վերջին օրերին համացանցում կրկին շրջանառվում են Աննա Հակոբյանի և Հիմնադրամի վերաբերյալ մի շարք բացարձակ սուտ, անհիմն և պիղծ բովանդակության պնդումներ:
«Մի տեսանյութում պնդում են, թե իբր Թուրքիայի ղեկավարը միլիոնավոր դոլարներ է փոխանցում հիմնադրամին։ Մյուսում՝ իբրև Աննա Հակոբյանը հեռացվել է քաղաքական գործընթացներից կոռուպցիոն հետագիծ ունենալու և վարկանիշի վրա բացասաբար ազդելու պատճառով։ Երրորդում նշում են, թե իբր Աննա Հակոբյանը յուրացրել է հիվանդ երեխաների համար նախատեսված միլիոնավոր դոլարներ և դրա համար է կեղծ ամուսնալուծության միջոցով անհետացել հանրային դաշտից։
Ակնհայտ է, որ այս պատմությունների հեղինակները մեկ ընդհանուր խնդիր են լուծում. առանց որևէ փաստի, ապացույցի և հիմնավորման տարածում են ապատեղեկատվություն՝ պիղծ ստեր հորինելով Աննա Հակոբյանի մասին։ «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, իսկ նվիրատվությունների և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով։
Խնդրում ենք հիմնվել հավաստի աղբյուրներում տեղ գտած պաշտոնական հայտարարությունների վրա և չտարածել պիղծ ստեր»,- ասվում է հայտարարության մեջ:


Բաց մի թողեք
Արեւուտում թեժ ընտրապայքար է սպասվում․ Ովքե՞ր են համայնքապետի 3 թեկնածուները
54 մլն արժողությամբ բնակարան է գնել, 8 մլն դրամի էլ վերանորոգում արել․ Ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ դեսպանը. Լուսանկար
Հայաստան․ EFJ-ն միանում է ՀԺՄ-ին՝ դատապարտելով վարչապետի կողմից լրագրողի հասցեին հնչեցված վիրավորանքները