Երեկ՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 2 «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, 10-ամյա Դ․ Մ․-ն տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։


Բաց մի թողեք
Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան․ Լուսանկար
«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է ներկայացրել հետընտրական խախտումների վերաբերյալ գնահատականներ
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան