17/06/2026

EU – Armenia

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պաշտոնավարման երրորդ ժամկետի համար չի առաջադրվի

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մտադիր չէ 2029 թվականին առաջադրվել այդ պաշտոնում պաշտոնավարման երրորդ ժամկետի համար կայանալիք ընտրություններում։

Համաձայն տեղեկությունների, Եվրահանձնաժողովի ղեկավարի գրասենյակի պատասխանատու Բյորն Զայբերթը մասնավոր հանդիպման ժամանակ այդ մասին է խոսել։ Նպատակը այն մտահոգությունները ցրելն է եղել, թե ԵՀ դեպարտամենտների վերակազմավորումը նպատակ ունի կենտրոնացնել մեծ իշխանություն ԵՀ նախագահի ձեռքում։

Նշենք, որ այդ վերակառուցումը ընկալվում է որպես ֆոն դեր Լեյեն-Կալաս առճակատման հետեւանք։ Politico-ն հիշեցրել է, որ ԵՀ նախագահի պաշտոնավարման ժամկետի հարցում սահմանափակում չկա, սակայն 2029 թվականին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կդառնա 70 տարեկան։