19/06/2026

EU – Armenia

Թրամփը վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի պատերազմում․ Մակրոն

«Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իշխանության եկավ, կարծում էր, որ Ուկրաինան կպարտվի Ռուսաստանի կողմից սկսված պատերազմում: Սակայն ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ իր շրջապատի բոլոր այս հայտարարությունները սխալ էին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «France TV»-ին տված հարցազրույցում:

Մակրոնի խոսքով՝ հենց այդ պատճառով էլ Թրամփը պնդել է հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագրի հասնել:

«Հիշե՛ք, 2025 թվականի հունվար-փետրվարը… Նա կարծում էր, որ Ուկրաինան կպարտվի: Ամեն ինչ վատ ընթացավ Օվալաձև աշխատասենյակում՝ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, իսկ հետո… Թրամփի և Պուտինի միջև գագաթնաժողովը [Անքորիջում] հույսեր առաջացրեց այն գործարքի վերաբերյալ, որը Ուկրաինային կառաջարկեր տարածքներ, որոնք Ռուսաստանը դեռ չէր բռնագրավել», – ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նա նշել է, որ դրանից հետո՝ օգոստոսի կեսերին, «մենք պատվիրակությամբ մեկնեցինք» Վաշինգտոն, որտեղ ասացին, որ դա անհնար է: Ըստ նախագահի՝ իրադարձությունների զարգացմանը զուգընթաց Թրամփը հասկացել է, որ Ուկրաինայի պարտության մասին պնդումները սուտ էին։ «Այդ ժամանակվանից ի վեր շատ բան է արվել։ Եվ այս նվաճումը, առաջին հերթին, ուկրաինացիների հաղթանակն է, նրանց կարողությունները և համոզիչ լինելը։ Նախագահ Թրամփը տեսավ, որ իրեն ասված ամեն ինչ՝ որ [ուկրաինացիները] կփլուզվեն, որ նրանք չեն կարողանա գոյատևել ձմռանը, սխալ էր։ Նա տեսավ, որ իր առջև քաջարի, հնարամիտ մարդիկ էին, որոնց նա հարգում էր», – ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։