25/06/2026

EU – Armenia

Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նամակ է գրել Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անտոն Ալիխանովին, խնդրել իրեն հնարավորություն տալ՝ մասնակցելու հուլիսի 6-7-ը Եկատերինբուրգում կայանալիք առեւտրատնտեսական ֆորումին։

«Հրապարակ» թերթը գրում է. Պապոյանը, ըստ նախարարության աղբյուրների, մեկնում է, որ ռուսական կողմի հետ քննարկի Հայաստանից արտահանման խնդիրները, ռուսական սանկցիաների հարցը։ Սակայն մինչ այս պահը նամակին պատասխան չի եկել․ Ռուսաստանում մտածում են՝ մերժե՞լ Պապոյանի մասնակցության հայտը, թե՞ ընդունել՝ նախարարին փորձելով նվաստացնել ֆորումի ընթացքում։

Փաստորեն, իշխանությունը ջանքեր է գործադրում հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։