Մոնակոյում մահափորձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևի դեմ։
Այս մասին հայտնում է Le Figaro թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նախնական տվյալներով՝ անհայտ անձը շենքի մուտքի մոտ թողել է ինքնաշեն պայթուցիկ սարքով պայուսակ և դիմել փախուստի: Պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հետ սահմանին գտնվող Հայր Լուի Ֆրոլիայի փողոցում:
Պայթյունի հետևանքով տուժել են երեք մարդ՝ ինքը՝ Երմոլաևը, մի կին և մի դեռահաս։ Figaro-ի տվյալներով՝ տուածները ուկրաինացի օլիգարխի կինը և երեխան են:

Մեծահասակները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, նախնական տվյալներով՝ զոհեր չկան, բայց կան տեղեկություններ ևս մի քանի տուժածի մասին:
Միջադեպը Մոնակոյի իշխանությունները որակել են ահաբեկչություն և նշել, որ պատմության մեջ այն առաջինն է։ Ֆրանսիայի Նիս քաղաքի քաղաքապետ Էրիկ Չիոտին նույնպես միջադեպը անվանել է ահաբեկչական հարձակում։
Վադիմ Երմոլաևն «Ալեֆ» կորպորացիայի հիմնադիրն է և Դնեպրի խոշորագույն շինարարներից մեկը: 2021 թվականին Forbes Ukraine-ն Վադիմ Երմոլաևին ներառել է 100 ամենահարուստ ուկրաինացիների ցանկում՝ 220 միլիոն դոլար կարողությամբ։


Բաց մի թողեք
ՆԱՏՕ-ի արևելյան թևի մասին. Ինչպես է Լիտվան ամրապնդում իր պաշտպանությունը
Ռուսաստանի հերթական անհանգիստ գիշերը
«Կարող է պահանջել Բոսնիա-Հերցեգովինայի մաս կազմող Սերբական հանրապետության իր կազմում միավորումը»