02/07/2026

EU – Armenia

Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

«Երբ ասում էի՝ քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է, տեսաք՝ ինչ նկատի ունեի։ Տեսեք՝ աշխարհում ինչ տեղի ունեցավ, բայց Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի չունեցավ այն, ինչ նախկինում տեղի էր ունենում, երբ ինչ-որ մեկը փռշտում էր, և Հայաստանի նավթամթերքի շուկան ցնցումների էր ենթարկվում»։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռուսաստանում բենզինի և դիզվառելիքի հետ կապված խնդիրներով պայմանավորված ՀՀ-ում հնարավոր դեֆիցիտին։

«Մենք վաղուց նախապատրաստվել ենք դրան՝ մոնոպոլիաները վերացնելով։ Հայաստանում այսօր տասնյակ բենզին ներկրողներ կան, նոր ներդրումներ կան, նոր բենզալցակայանների ցանցեր կան, հներն էլ գործում են, և շուկայական կարգավորումներով այդ հարցը կկարգավորվի, մենք համոզված ենք։

Այդ մարդիկ, որ հայրենասիրական մղումներով ասում են՝ վայ, Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք են ներկրում, կուզենային, որ Հայաստանում էլի ամեն փռշտոցից կոլապս լիներ, իրենք էլ դոշ ծեծեին, ասեին՝ այ, տեսեք, և այլն։ Փողեր հավաքեին, գեներացնեին հայրենասիրական մղումներով ժողովրդի գրպանից, որ հետո տանեին էլի ընտրակաշառք բաժանեին։ Ավարտվել են այդ ժամանակները»,- նշեց վարչապետը։