ՊՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ 2022 թվականից հետո պաշտպանական գերատեսչությունում, այսպես կոչված, «ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել։
«Հրապարակ» թերթը գրել է․ Ամեն զորամասում նախարար Պապիկյանը նշանակել է մեկ հոգու, որը եղել է իր աչքն ու ականջը: Այդ անձը պետք է պարզեր, թե ով ինչ քաղաքական հայացքներ ունի, ինչ է մտածում իշխանությունների մասին եւ այլն։
Մի քանի զորամասերում «պալիտ են արել» «ստուկաչներին», ընդ որում, կարելի է ասել` իրենք են իրենց «պալիտ արել», քանի որ այնքան են հարցեր տվել ու սադրել զորքին, զինծառայողների քաղաքական հայացքներով հետաքրքրվել, որ պարզ է դարձել նպատակը:
Մեզ պատմեցին, որ բացահայտված «լրտեսների» նկատմամբ որոշ տեղերում պատժիչ գործողություններ են իրականացվել։

Բաց մի թողեք
Դա հիշեցում էր` ուղղված Անկարային
Նախընտրական բլեֆ
Իջեւանցի գործարարը արձան է ֆինանսավորում, Աննա Հակոբյանին է փոխառություն տալիս. Լուսանկար