09/07/2026

EU – Armenia

Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել․ Լուսանկար

Մենք պարբերաբար ներկայացնում ենք պետական պաշտոնյաների՝ տարբեր անձանցից ստացած նվերները, քանի որ օրենքը պարտադրում է թանկարժեք նվերները հայտարարագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում եւ որոշ նվերներ նաեւ հանձնել պետությանը, եթե դրանց արժեքը գերազանցում է թույլատրելի չափը։

Հրապարակ թերթը գրել է․ Այս անգամ նվեր ստացողը ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանն է։ Հունիսի 23-ին Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից նա պարգեւատրվել է։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Պողոսյանը Գասպարյանին նվիրել է AWI 2496 ապրանքանիշի ոսկյա ծածկույթով եւ բնական կաշվե գոտիով ճապոնական ժամացույց։ Ժամացույցն արժե 92 հազար դրամ։

Այն նվիրել է Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակելու եւ ՊՊԾ կազմավորման տոնի կապակցությամբ։

«Հրապարակ»․ Քննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել