Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ի լրումն որոշ քաղաքացիների մոտ արձանագրված թունավորման մասին նախորդ հրապարակման՝ տեղեկացնում ենք նաև, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելու որոշումը կայացրել է՝ հիմնվելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցած տեղեկատվության վրա առ այն, որ բուժառուներն օգտվել են հետևյալ սննդատեսակներից՝ շաուրմա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով:
Ըստ այդմ, Տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի վերոնշյալ սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում, մասնավորապես՝
«Մարիոթ Արմենիա» և «Քարֆուր Արմենիա»- սաղմոնով կրուասան
«Մարիոթ Արմենիա»- ձմերուկ, պանիր, սմբուկով հացիկներ, շաուրմա բանջարեղենով, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված և հավ, ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով,
«Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ-ելակ:
Վերահսկողության արդյունքները կհրապարակվեն»։


Բաց մի թողեք
Եվրոպային սպառնում է ԱՄՆ-ի «վնասակար սննդի» ուղին. զգուշացնում է ամերիկացի փորձագետը
Պարտքի սպասարկման աճող ծախսերը և խարդախությունները ԵՄ բյուջեն վերածում են «ճնշման կաթսայի»
NVIDIA-ի և Թումոյի շուրջ վերջին զարգացումները Հայաստանի համար ստեղծված փուչիկ ու սուտ ազդակ են