Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը խորը հիասթափություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ առաջարկված բանաձևը Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) քվեարկությունից հանելու առնչությամբ։
«Այս երևույթը մտահոգության տեղիք է տալիս, քանի որ Ալիևի վարչակարգը, ըստ երևույթին, ի վիճակի է ազդելու թե՛ իսրայելացի պաշտոնյաների քաղաքական հաշվարկների և թե՛ այն հարցերի վրա, որ Քնեսեթը պատրաստ է քննարկելու։ Քնեսեթի օրենսդրական օրակարգն ու քննարկումները հարցեր են որ պետք է մնան Իսրայելի ինքնիշխան պատասխանատուության ներքո»,–ասված է հայտարարության մեջ։
Նրանք կոչ են անում Իսրայելին` պաշտոնապես ճանչնալու Հայոց ցեղասպանությոնը և միանալու այն 32 պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։

Բաց մի թողեք
Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար
Ոչ բոլորին է պետք թույլ տալ մոտենալ Սուրբ հաղորդությանը․ Սամվել դպիր Գրիգորյան