Ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին։
Հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ մի խումբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գայանե Զարգարյանը և տեսանյութ հրապարակել։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։
Մեկ անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։


Բաց մի թողեք
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ
Արտառոց դեպք՝ Երևանում, տղամարդ է ձերբակալվել 30-ամյա կնոջ նկատմամբ գործողություն կատարելու կասկածանքով
Ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել