ՀՀ կառավարությունը հաղորդագրություն տարածեց Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին, ընդգծելով, որ քննարկվել են տնտեսական հարցեր։
Ռուսական կողմը ևս հրապարակել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։
Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր հավատարմությունը 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ընդունված համատեղ հայտարարությանը՝ Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելուն ուղղված գործողությունների վերաբերյալ։
Մասնավորապես, ընդգծվել է Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին պատասխան քայլերով՝ ԵՄ բյուջեում եվրոպական արտադրանքին նախապատվություն տալու պատճառով
Պարտատոմսերի շուկայի հետ կապված մտավախությունները խոչընդոտում են ԵՄ-ի՝ էներգետիկ ճգնաժամին ուղղված ծրագրի իրականացմանը
Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․ տեսանյութ