28/07/2026

EU – Armenia

Արտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվել․ Լուսանկար

Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 07:20-ի սահմաններում Դավիթաշենի 2-րդ թաղամասում «Yutong» մակնիշի տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրական լարերին, ինչի հետևանքով լարերը ձգվել են և տապալել բետոնե էլեկտրասյունը, որը հայտնվել է փողոցի երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ պարզվում է վարորդի ինքնությունը։

Blog Image