Հունաստանում մաքսային ծառայողների գործադուլի պատճառով Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Իփսալա» և «Փազարքուլե» սահմանային անցակետերով տրանսպորտային միջոցների մուտքերն ու ելքերը դադարեցվել են:
Աշխատակիցները որպես գործադուլի պատճառ նշել են աշխատանքային ծանրաբեռնվածությունը և արտաժամյա աշխատանքի համար վճարում չստանալը, գրում է Ermenihaber-ը։
Նրանք աշխատանքը դադարեցրել են հուլիսի 27-ի առավոտյան:
Ստեղծված իրավիճակի հետ վերաբերյալ Թուրքիայի առևտրի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով քաղաքացիներին տիրող իրավիճակի մասին։ Նշվել է, որ գործադուլի ընթացքում թույլատրվելու է միայն հատուկ/զգայուն ապրանքներ փոխադրող բեռնատարների, ինչպես նաև հիվանդներ ու տարեցներ տեղափոխող մեքենաների անցումը:
Գործադուլի մասին տեղեկություններ չունեցող և արդեն իսկ սահմանային անցակետեր ժամանած քաղաքացիներին ու վարորդներին ուղղորդում են դեպի Բուլղարիայի հետ սահմանին գտնվող «Քափըքուլե» անցակետ։

Բաց մի թողեք
Օրբանին մեղադրում են «պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն» գործադրելու մեջ
Իսրայելը ևս մեկ առանցքային հրամանատարի է վերացրել
Կիևը հատուկ և ջախջախիչ գործողություն է սկսել