Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 3 տարբեր որոշումներով՝ 600 հազար դրամի չափով վարչական տույժի է ենթարկել «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանին:
Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Պատճառն այն է, որ Արզաքանցյանը չի ներկայացրել կուսակցության ղեկավար մարմնի անդամ դառնալու օրվա դրությամբ, ինչպես նաև 2023 և 2024 թվականների՝ գույքի և եկամուտների հայտարարագիրը։ ԿԿՀ–ի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ 200 հազարական դրամ չափով։
Նշվում է, որ Արզաքանցյանը ծանուցվել է, սակայն այդպես էլ չի ներկայացրել հայտարարագրերը։

Բաց մի թողեք
Քանի որ հանցագործության ենթադրյալ կատարողի եղբայրը բարձրաստիճան պաշտոնատար անձ է՝ նրա մասով հաղորդում ներկայացրինք. Իոաննիսյան
Կաթողիկոսին ԱԺ-ում կփոխարինի՞ կարգալույծ Արամայիս Թախմազյանը, գուցե՝ Արամոն
Օրվա կարևորագույն նորությունները