Կառավարության այսօրվա նիստի օրակարգում նախագծերից մեկով որոշվելու է 1 մլրդ 500 մլն դրամ գումար հատկացնել վարչապետի աշխատակազմին։
Նախագծի նպատակը 2026 թվականի պետական բյուջեով ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող 1223 «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում» ծրագրի 11001 «Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» միջոցառմանը ֆինանսական միջոցների հատկացումն է:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է 2026 թվականի ինն ամսում ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 1 500 000 000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) դրամ (ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը):
««Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից «1223. Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում» ծրագրի «11001. Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» միջոցառման ֆինանսավորման ուղղել 1 500 000 000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) դրամ (ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը):
Ներկայացված նախագծով ապահովվում է 2026 թվականի ՀՀ պետական բյուջեի 1223 ծրագրի 11001 «Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ» միջոցառման ֆինանսական միջոցների հատկացումը:
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին 2026 թվականի ինն ամսում կհատկացվի 1 500 000 000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) դրամ (ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը):
Կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից:

Բաց մի թողեք
Ինչու է Ուկրաինան թիրախավորում Ռուսաստանի ամենամեծ առցանց շուկան
«Տղամարդկանց գերիշխող» ԵՄ բյուջեն թուլացնում է սեքսիզմի դեմ պայքարը
Եվրոպան դիմում է այծերին՝ անտառային հրդեհները կանխելու համար