Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
«Այսօր առավոտյան հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել անօդաչուների հարձակումը Մոսկվայի մարզի վրա… Նովոսյոլոկի արդյունաբերական գոտում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մի քանի բռնկում է տեղի ունեցել։ Ամենախոշորը պահեստում է, որտեղ բաց հրդեհն արդեն մարվել է… Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 5 մարդ, ևս 6–ը ստացել են վնասվածքներ։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն», – գրել է մարզպետն իր Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ վնասվել են նաև էլեկտրատրանսֆորմատորային ենթակայան և վարչական շենք, տեղում շարունակում են աշխատել հրշեջներն ու բոլոր օպերատիվ ծառայությունները։

Բաց մի թողեք
Վրաստանում նախկին նախագահ Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցությունը «օրենքով կարգելվի՞»
Ուկրաինական ԱԹՍ-ներն այս անգամ հարվածել են Լենինգրադի մարզի Wildberries-ի լոգիստիկ օբյեկտին. հրդեհ է բռնկվել
Ալլա Պուգաչովան կորցրել է «բարոնուհի ֆոն Օրբախ» ապրանքանիշը