04/08/2026

EU – Armenia

Ուկրաինական ԱԹՍ-ներն այս անգամ հարվածել են Լենինգրադի մարզի Wildberries-ի լոգիստիկ օբյեկտին. հրդեհ է բռնկվել

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Լենինգրադի մարզի Կրասնի Բոր բնակավայրում գտնվող Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Այս մասին հայտնել են Wildberries-ի և Russ-ի (RWB) միավորված ընկերության մամուլի ծառայությունից։

«Լենինգրադի մարզի Կրասնի Բոր բնակավայրում գտնվող ընկերության լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման պատճառով հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում են հրշեջ հաշվարկները։ Օբյեկտում իրականացվել է նախապես տարհանում։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», – ասված է հաղորդագրության մեջ։

Ընթացիկ մատակարարումների ընդունումը ժամանակավորապես սահմանափակված է, դրանք վերաուղղորդվել են այլ օբյեկտներ, նշել են RWB-ում։

Լրատվամիջոցների փոխանցմամբ, հարձակման են ենթարկվել Wildberries-ի՝ Մոսկվայի մարզի լոգիստիկ կենտրոններ ևս: