ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ խմբակցությունն առայժմ չի հրապարակի, թե խորհրդարանական որ մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար է պատրաստվում առաջադրել իր թեկնածուներին։
Նրա խոսքով՝ նման որոշումը պայմանավորված է խմբակցության ընտրած մարտավարությամբ, քանի որ այժմ այդ տեղեկության հրապարակումը կարող է ազդեցություն ունենալ ընտրության ընթացքի վրա։
Աբրահամյանը նաև նշել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին երկու հանձնաժողովների նախագահների ընտրության իրավունքը պատկանում է իշխող քաղաքական ուժին, խմբակցության ներսում արդեն ձևավորվել է մոտեցում։
Ըստ նրա՝ «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ընտրել այն հանձնաժողովները, որոնց շրջանակում հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել խորհրդարանական վերահսկողություն։

Բաց մի թողեք
Կաթողիկոսը չի ճանաչում հունիսի 7-ի քվեարկության արդյունքները և ճիշտ է անում
Հաղորդում հանցագործության մասին
Ծառուկյանի ձերբակալությունը կարող է հանգեցնել պետության դեմ արբիտրաժային վարույթի