04/08/2026

EU – Armenia

Կրակ է բացել համածառայակիցների և քաղաքացիների վրա․ զոհեր կան

Խմելնիցկի գյուղում, որը գտնվում է Սևաստոպոլի մոտ, բռնակցված Ղրիմում, ռուս զինծառայողը կրակ է բացել իր համածառայակիցների վրա՝ սպանելով նրանցից մեկին։

Ավելի ուշ նա սպանել է ևս երեք քաղաքացիական անձի։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը։

Նա միջադեպը անվանել է ողբերգություն։ «Նախնական տեղեկությունների համաձայն, զինծառայողը կրակ է բացել իր զինակիցների վրա։ Արդյունքում մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։ Դրանից հետո Խմելնիցկի գյուղում հարձակվողը վիրավորել է ևս երեք մարդու և սպանել երեք քաղաքացիական անձի՝ երկու տղամարդու՝ 71 և 59 տարեկան, և մեկ 64-ամյա կնոջ», – գրել է Ռազվոժաևը։ Նա հավելել է, որ բոլոր տուժածները ստանում են շտապ բժշկական օգնություն, և «բժիշկները անում են ամեն ինչ նրանց փրկելու համար»։

Կրակ բացած տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, քննիչները և դատաբժշկական փորձագետները՝ միջադեպի հանգամանքները և պատճառը պարզելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/35238c28c9541b4f9283d4766a363d41

© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»