Պատմամշակութային ժառանգության վիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (ղեկ. Հակոբ Սիմոնյան) Երևանի Սիլիկյան թաղամասի՝ Ակադեմիական քաղաքի հատվածում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած ճարտարապետական համալիր, ինչպես նաև զարգացած քարե արդյունաբերությանը բնորոշ գործիքներ։
Հ. Սիմոնյանի գնահատմամբ՝ սա կարող է լինել տվյալ տարածքի մինչ օրս հայտնի ամենահին բնակավայրը։
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են պեղումների տարածք և հանդիպել աշխատանքներն իրականացնող հնագետների հետ։ Այցի ընթացքում պեղումների ղեկավար Հակոբ Սիմոնյանը նշել է, որ համալիրի ավելի ճշգրիտ թվագրումն ապահովելու նպատակով հրաշալի կլինի համագործակցել միջազգային հնագիտական լաբորատորիաների հետ, ինչը հնարավորություն կտա առավել հստակ սահմանել գտածոների ժամանակագրությունը։
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը հայտնում է, որ հայտնաբերված հնագիտական ժառանգությունը լիարժեքորեն կներառվի ծրագրի պահպանության և կառավարման նախագծերում՝ ապահովելով դրա ուսումնասիրությունն ու պահպանումը։
Պեղումներն ու ուսումնասիրությունները շարունակվում են։


Բաց մի թողեք
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ով որքան է ստանալու երգչելու համար
Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր
Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում. Լուսանկար