Պարսից ծոցի երկրները կուլիսային քննարկումներում հայտարարել են, որ հիասթափված են Իրանի հարցում ԱՄՆ ունեցած ոչ հետեւողական քաղաքական գծից։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։
Համաձայն պարբերականի տեղեկությունների՝ Մերձավոր Արեւելյան ռեգիոնի քաղաքկան կառավարող էլիտաներում կարծում են, որ Վաշինգտոնը չունի հստակ ռազմավարություն Իսլամական Հանրապետության հանդեպ եւ դա է, որ պատճառ է դառնում, որ հաճախակի հարվածներ հասցվեն Իրանին, իսկ Իրանն էլ՝ ի պատասխան, Ծոցի երկրների ամերիկյան ռազմակայաններին։ Այս մտայնություններն են եղել պատճառը, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ-Սաուդը, օրեր առաջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է պարզաբանել ԱՄՆ դիրքորոշումը։
Վերջին մի քանի շաբաթներին, Ծոցի երկրները խնդրել են Վաշինգտոնին տրամադրել ավելի շատ սպառազինություններ, որպեսզի կարողանան որսալ իրանական հարձակողական միջոցներ, ինչպես նաեւ հաստատել, որ Միացյալ Նահանգները հանձնառու է պաշտպանել ռեգիոնի երկրները, քանի դեռ շարունակվում են հարվածները։


Բաց մի թողեք
Քեյշա Լենս Բոթոմսը դարձել է ԱՄՆ-ում նահանգապետ ընտրված առաջին սևամորթ կինը. Լուսանկար
Դեմոկրատները հաղթանակ են տարել ԱՄՆ միջանկյալ ընտրություններում՝ վերահսկողություն հաստատելով Կոնգրեսի երկու պալատներում
«Ձեր երեխաներին ասեք, որ վատ մարդիկ պարտվեցին»․ մահմեդական նորընտիր սենատորը դիմել է նաև Թրամփին. Լուսանկար