Ֆրանսիայում մի կնոջ բնակարանում հինգ նորածին երեխայի դիակներ են հայտնաբերվել։ Կինը ձերբակալվել է։
Կինը բնակվել է Վոքլոյւզ դեպարտամենտի Օրանժ քաղաքում։ Հարուցվել է քրեական գործ։ Սկսվել է հետաքննություն։ Հայտնի է, որ նա 32 տարեկան է։ Համաձայն առկա տեղեկությունների՝ հերքել է, որ կապ ունի երեխաների մահվան հետ։
Դիակները գտել է կնոջ տղամարդ զուգընկերը՝ բնակարանի զննության ժամանակ եւ ահազանգել ոստիկանություն։ Դիակները դրված են եղել տուփերի մեջ։ Հայտնի է նաեւ, որ հուլիսի 27-ին կինը ծննդաբերել է։
Նորածինը եղել է առողջ։ Սակայն նրա դիակն էլ է հայտնաբերվել տուփի մեջ դրված։

Բաց մի թողեք
Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել
Նիդերլանդների ոստիկանությունը բախվել է հարյուրավոր ծայրահեղ աջակողմյան ցուցարարների հետ ներգաղթի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
Ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Մոսկվայում