Կառավարության այսօրվա նիստի օրակարգը․ նախագծերից մեկով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիականանձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար բյուջեից գումար է հատկացվելու։
Որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվելու է դրամական օգնություն՝ քաղաքացիական անձի հաշվով ամսական 300, 000 դրամի չափով, որը ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2026 թվականի հունիսի 20-ը ներառյալ։
Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք:
Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս 2026 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսները կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ:
Ներկայացվող նախագծով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանումանհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքների ֆինանսական վիճակի բարելավում:
Նախագծի ընդունման դեպքում ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության՝ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը կտրամադրվի 8 անհայտ կորած անձանց ընտանիքների՝ 2026 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար՝ 7.200.000 դրամի չափով։
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված միջոցներից կպահանջվի 7.200.000 դրամ:

Բաց մի թողեք
Բախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր․ Լուսանկար
Արտակարգ դեպք՝ Երևանում․ Լուսանկար
Աղքատության ինչպիսի մակարդակ է տիրում Ռուսաստանում. Լուսանկար