Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, սոցիալական ցանցերում անդրադարձել է իր արտաքինի վերաբերյալ վերջին օրերին տարածված քննադատություններին։
Օգտատերերի մի մասը վերջին շրջանում մեկնաբանություններ էր անում Ջորջինայի արտաքին տեսքի վերաբերյալ՝ նշելով, թե նա ավելորդ քաշ է հավաքել։ Ի պատասխան՝ Ռոդրիգեսը հրապարակում է կատարել՝ ընդգծելով, որ մարդու մարմինը բնականաբար փոփոխվում է կյանքի ընթացքում։
«Իմ մարմինը կփոխվի, ինչպես բոլոր կանանց մարմինները։ Հուսով եմ՝ այդ փոփոխությունները դեռ երկար կշարունակվեն, քանի որ դա կնշանակի, որ ես ապրում եմ»,– գրել է նա։
Ռոնալդուի հարսնացուն նշել է նաև, որ ինքը մայր է, և Կրիշտիանուի հետ միասին իրենց երեխաներին փորձում են սովորեցնել՝ մարդկանց չդատել արտաքինի հիման վրա։
Հրապարակմանը արձագանքել են նաև հայտնի մարդիկ։ Մասնավորապես, Լիոնել Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, Ջորջինայի լուսանկարի տակ թողել է աջակցող մեկնաբանություն՝ ծափահարող էմոջիների տեսքով։
Իր հերթին Կրիշտիանու Ռոնալդուն ևս արձագանքել է կնոջ հրապարակմանը՝ գրելով․ «Իմ սեր»։



Բաց մի թողեք
Ովքեր էին նոյեմբերի 3-ի ողբերգական ավտովթարի զոհ դարձած ամուսինները. Լուսանկար
«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել» … չորս ամիս անց. Լուսանկարներ
Հայաստանին են մոտենում սառը օդային հոսանքներ. կցրտի 8-10 աստիճանով, սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան