«Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականին նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է, և այդ միտումը կշարունակվի»:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ 2024 թվականին երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ մոտ 12 միլիարդ դոլարի։ 2025-ին այն նվազել է՝ հասնելով մոտ 8 միլիարդ դոլարի, իսկ այս տարի առևտրաշրջանառությունը նվազել է մոտ երկու երրորդով:
«Այն իրավիճակը, որ զարգանում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում, կանխատեսելի էր։ Վերջին երեք-չորս տարվա ընթացքում մենք մեր հայ գործընկերներին ասում էինք, որ նման ռիսկեր կան, մասնավորապես առևտրաշրջանառության նվազման ռիսկը»,- նշել է Օվերչուկը:

Բաց մի թողեք
Ուկրաինան հարվածում է Ռուսաստանի խորքում գտնվող նավթավերամշակման գործարաններին, մինչդեռ Մոսկվան հարվածում է երկաթուղային կայարանին և նավին
Ռուսաստանի ապատեղեկատվական պատերազմը թիրախավորում է Գերմանիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները
Ռուսաստանին հետևելը Ֆինլանդիայի առաջնագծի ֆերմերների հետ․ Լուսանկարներ