06/08/2026

EU – Armenia

Ինչու է Ջեկի Չանն այցելել Բաքու․ հատուկ ուժեր են ուղեկցում. Լուսանկար

Հոլիվուդյան լեգենդ Ջեկի Չանը, որը մի քանի օր է, ինչ Բաքվում է «Աստծո զրահ IV. Ուլտիմատում» ֆիլմի նկարահանումների համար, մեծ ուշադրություն է գրավել Ադրբեջանի մայրաքաղաքի բնակիչների շրջանում։

Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նախօրեին աստղային դերասանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մեքենայով անցել է Իչերի Շեհերի փողոցներով։

Երեխաներն ու երիտասարդները հատկապես ոգևորված են եղել դերասանի տեսքով։ Շատերը փորձել են մոտենալ մեքենային՝ իրենց կուռքին տեսնելու, հիշատակի լուսանկարներ անելու կամ տեսանյութեր նկարահանելու համար։

Minval-ը նախկինում հայտնել էր, որ Salem Entertainment-ի Ադրբեջան ժամանումը, որը նկարահանում է «Աստծո զրահ IV. Ուլտիմատում» մարտաֆիլմը, որի գլխավոր դերում խաղում է համաշխարհային ճանաչում ունեցող հոլիվուդյան դերասան Ջեկի Չանը, անցյալ տարի Ադրբեջանում գործարկված cash rebate մեխանիզմի առաջին արդյունքներից մեկն է։

Ինչու է Ջեկի Չանն այցելել Բաքու․ հատուկ ուժեր են ուղեկցում