Մոսկվայում անհայտ անձը կրակ է բացել Արբատ փողոցում գտնվող հեղինակավոր ռեստորանի սեփականատիրոջը պատկանող Range Rover մեքենայի վրա։
Դեպքի մասին հաղորդում է Mash Telegram ալիքը։
Ըստ ալիքի՝ միջադեպը տեղի է ունեցել Կոմպոզիտորսկայա փողոցում օգոստոսի 12-ին, ժամը 22:00-ի սահմաններում։
Կրակոցից վնասվել է մեքենայի թափքը՝ վառելիքի բաքի մոտ, և դիմապակին, ինչպես նաև անվադողը պայթել է։
Մեքենայի սեփականատերը՝ 46-ամյա Շաիգ Սուլեյմանովը, չի տեսել կրակողին և դիմել է իրավապահ մարմիններին։

Բաց մի թողեք
Ֆրանսիայում դպրոցականների մասնակցությամբ զանգվածային ցույցեր են. ձերբակալվել է ավելի քան 160 մարդ. Լուսանկար
Միացյալ Թագավորությունը Ֆինլանդիային միջուկային պաշտպանություն է առաջարկում
Երկրից «փախած» գլխավոր դատախազին հեռացրեց Ազգային անվտանգության խորհրդից․ Լուսանկար