Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«JLo-ի համերգը կարող եք վայելել, հիանալ, զմայլվել, (ըստ ճաշակի…), բայց ոչ մի դեպքում իրավունք չունեք հայ կանանց «հորդորել» օրինակ վերցնել, կամ հետևել նրան։
Հայ կինը գաղթի ճանապարհին իր կռնակին մագաղաթներ ու գրքեր է կրել, 90-ական թվականների անլույս,անջուր և ցուրտ տարիներին երեխաներին օսլայած, ձյունաճերմակ շապիկներով ամեն առավոտ դպրոց է ճանապարհել, մոտ մեկ տարի շրջափակված Արցախում ընտանիքի համար կերակուր հայթայթել, սփոփել և ուժ է տվել, ոչ թե ողջ կյանքում առանց դադարի «բռնացել» է իր մարմնի և հոգու վրա, օրերով դուրս չգալով «ֆիթնես» սրահներից…»։






Բաց մի թողեք
Նիկոսիայի «բաժնետոմսերը» կտրուկ աճել են 2026 թվականի լավագույն մշակութային ուղղություն ճանաչվելուց հետո
Էդգար Հովհաննիսյան` քաղաք, որ դարձավ երաժշտություն․ Այստեղ հնչյունը քար է, իսկ լռությունը՝ հավանգ․ Այսօր մեծ կոմպոզիտորի ծննդյան օրն է
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» 83-րդ մրցանակաբաշխությունը