Արտաքուստ ԱՄՆ երեկվա հարձակումը Վենեսուելայի վրա շատ նման է չորս տարի առաջ կատարված Ուկրաինայի վրա Ռսաստանի հարձակնանը։ Նման են նաեւ նպատակները՝ անհնազանդների հնազանդեցումը։
Տարբերությունը թերեւս արդյունավետությունն է՝ Թրամփը 27 րոպեում եւ անարյուն արեց այն, ինչ Պուծինը անհաջող փորձում է ամել չորս տարի շարունակ, առաջացնելիվ միլիոնից ավել զոհեր, բազմահազար փախստանտաններ եւ տասնյակ ոչնչացված քաղաքներ ու գյուղեր։
Ցինիկաբար դատելով՝ սա է առաջընթացը՝ արդյունքի հասնելու գինը։ Սակայն Թրամփի եւ Պուծինի միջեւ մնում է գլխավոր նմանությունը՝ երկուսն էլ ուժի օրենքը վեր են դասում օրենքի ուժից։ Այնպես չէ, որ սա «նորություն է» աշխարհի պատմության մեջ, բնավ՝ ոչ։ Բայց Թումանյանի տողերը վաղուց չեն հնչել այսքան արդիական եւ ահարկու՝ «Բերանն արնոտ Մարդակերն անբան: Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան»։
Հայաստանի համար այս ամենը պետք է պարզ դառնար վաղուց։ Բայց չդարձավ՝ ո՜չ 1915-ին, ո՜չ 1920-ին, ո՜չ 2020-ին ու 2023-ին, ոչ էլ այսօր։ Մենք կրկին քսում ենք իշխանական ամբիոնից «հավերժ թշնամության փոխարեն հավերժ առեւտուր եւ խաղաղություն», «մեզ մոտ գալու են ոչ թե տանկերով, այլ բանկերով», «վա՜յ, վա՜յ, ի՜նչ Թուրան՝ թող գնան ու գա՜ն» եւ նման այլ զաօանցանք ու բարբաջանք։
«Ուրիշ թրքի», ինչպես նաեւ «ուրիշ ռսի» զավեշտը էլի, վարակի պես մտնում է այսօրվա իշխանիկների գլուխները։ Հավանաբար՝ գրպանների միջոցով։
Վենեսուելան հաստատեց կրկին, որ Ալիեւի, Պուծինի, Էրդողանի գործելակերպը օրինականացվում է ամենաբարձր մակարդակով եւ ՄԱԿ-ն այստեղ անզոր է, քանի իր չկա ՄԱԿ առանց ԱՄՆ։
Իսկ միակ միջազգային քաղաքական կառույցը, որը կարող է օգնել Հայաստանին առանց ԱՄՆ՝ դա ԵՄ-ն է։ Արագ զինվող ու հզորացող, Ուկրաինաին աջակցող եւ Թուրքիայից փակվող ԵՄ-ն։
Ահա ինչու Հայաստանի Եվրոպակսն կուսակցությունն այլեւս ոչ թե քաղաքակսն սխալ, այլ ազգային ու պետական հանցագործություն է համարում ԵՄ անդամակցելու օրենքի չիրականացման ամեն օրը, ամեն ժամը։
2026-ը՝ երեք խոշոր աշխարկաքաղաքակսն դաշինքների ձեւավորմսն տարի է լինելու՝ ԱՄՆ, ԵՄ եւ Չինաստանի գլխավորությամբ չինա-ռսա-թրքական ժամանակավոր դաշինքի։
Այս երեքից դուրս մնացողները կամ միանսլու են դրանգից որեւէ մեկին (ինչպես Հնդկաստանը եւ Իրանը, Ավստրալիան եւ Ճապոնիան), կամ անհայտանալու են աշխարհի քարտեցից։
Միայն Հայաստանի Եվրոպական կուսակցության գաղափարն ու ծրագիրը կարող են այսօր փրկել մեր Հայրենիքը: Մնացածը՝ ցինիկ կամ մանկամիտ դատարկախոսություն է։
ՀԵՎԿ նախագահ Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան էջից







Բաց մի թողեք
Վախենում են շեֆի անկանոն վարքից, կա՛մ կան ու հնազանդ աշխատում են շեֆի դեմ
«Երկրի ժանտախտը». Փաշինյանն այսպիսով այսօր կատարեց մի պատմական քայլ …
Հանդարտվեք` սա հերթական փիառ ակցիան է, ավելի շուտ հոգեբանական գրոհը