Իշխանության համար պայքարը ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջեւ կարող է պատճառ դառնալ ԵՄ-իւ փլուզման։
Այս վտանգը հատկապես իրատեսական է՝ ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների հետ ԵՄ ունեցած հարաբերությունների վատացման ֆոնին։
Այս մասին հայտարարել է լրագրող Սոնյա վան դեն Էնդեն՝ Strategic Culture-ում հրապարակած իր վերլուծական հոդվածում։
«Դիկտատոր Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եւ Ռուսաստանին բացահայտ քննադատող Կայա Կալլասի հարաբերությունները փչացել են։ ԵՄ ներսում ներ թշնամիներ են հայտնվել, ինչը սովորաբար նշանակում է, որ դաշինքը մոտենում է իր գոյության վերջալույսին»,- ասված է հոդվածում։
Լրագրողի աղբյուրները հայտնել են, որ ԵՄ ղեկավար կազմի ներսում երկու քաղաքական գործիչ այս կանանց հարաբերությունները ավելի ու ավելի են դառնում լարված՝ հանուն իշխանության եւ ազդեցության պայքարում։
Իրավիճակն ավելի է բարդանում՝ ԵՄ ղեկավարության եւ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հարաբերություններում ի հայտ եկած հակասությունների պատճառով։ Ռյուտեի տեսակետները ԵՄ-ում առանձնապես չեն ողջունում, մինչդեռ նա շատ բարեկամաբար է տրամադրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ։






Բաց մի թողեք
Գրենլանդիայի գրավման Թրամփի հավակնությունները «զարթոնքի կոչ» են Եվրոպայի համար
Արտակարգ իրավիճակ Երևանում, ինչ է անում Տիգրան Ավինյանը. Լուսանկար
Լավրովը առաջարկում է վերադառնալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների «բարի ավանդույթներին»