01/02/2026

Ռուս – ուկրաինական խաղաղության գործընթացը մտել է փակուղի, նոր ռաունդի մասին հայտնել է Ռուբիոն

Ռուս – ուկրաինական խաղաղության գործընթացը՝ Աբու-Դաբիում տեղի ունեցած բանակցություններից հետո, մտել են փակուղի։

Համաձայն տեղեկությունների, որոնք բերված է պարբերականի հոդվածում, մի շարք հարցեր կան, որոնց պատճառով բանակցությունները չեն կարողանում առաջ գնալ։

Դրանք են՝ տարածքային հարցերը, Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցերը, եւ թե երբ պետք է սահմանել հրադադարը՝ պայմանավորվածությունների ստորագրումից հետո։

Հոդվածում նաեւ նշվում է, որ ԱՄՆ Պետական քարտուղար Մարկ Ռուբիոն ակտիվորեն աշխատում է, որպեսզի Մոսկվայի եւ Կիեւի միջեւ տեսակետները սերտանան։

Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով բանակցային նոր ռաունդը կլինի երկկողմ ֆորմատով։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կարող են պարզապես մասնակցել, սակայն ոչ որպես հիմնական կազմ։

Չլուծված է մնացել տարածքներին վերաբերվող հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Սենտաի Միջազգային կոմիտեի լսումների ժամանակ։ CBS News-ի փոխանցման համաձայն, Ռուբիոն ասել է, որ ներկայումս չլուծված է մնացել միայն Դոնեցկի մարզի տարածքի մի մասի հարցը։

Մոսկվան բազմաթիվ անգամ պահանջել է, որ Կիեւը դուրս բերի իր զորքերը ամբողջությամբ՝ Դոնբասից։ Ռուբիոն նաեւ ասել է, որ Աբու-Դաբիում կայանալիք բանակցային հաջորդ փուլի օրակարգում եւս տարածքների հարցն է լինելու։ Ամերիկյան կողմից Մոսկվա-Կիեւ բանակցություններին հնարավոր է մասնակցեն Սթիվեն Վիթքոֆն ու Ջարեդ Քուշները, հստակեցրել է Ռուբիոն։