05/01/2026

Բա լավ, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մի պաշտպան չուներ․ Սիմոն Սարգսյան

Վենեսուելան նավթային պաշարներով հարուստ պետություն ա, եթե ոչ ամենահարուստներից մեկը, բայց ընդամենը 30 րոպե գնդակոծելուց հետո ամերիկյան իրավապահները մտնում ու տանը կալանավորում են երկրի նախագահին ու կնոջը, սակայն անգամ փոխհրաձգություն չի լինում։

Ինչ է, երկրի նախագահը թիկնապահներ, անվտանգության ուժեր, ցանկապատի պահակ ալ չունեին?

1992 թվականին, երբ դեռ Հատուկ գնդի Աշտարակի վաշտում կամավորական էի, մի անգամ հայրս՝ անհայտ կորելուց առաջ, հարցրեց, եթե որևէ օր գրոհ լինի տան վրա, դու ինչ կանես, ասեցի՝ բնական ա, որ կկրակեմ, հո չեմ կանգնելու, գան գրավեն, ասեց՝ դու կանես, քեզնից սպասելի ա։

Էն ժամանակ շատ սադիստ էի, հայրս անգամ հավ չէր մորթում, իմ համար աչքերս փակ գործողություն էր, ցավոք, խելք չունեի, արվեստի հետ քիչ էի հաղորդակցվում, եթե ոչ չէի հաղորդակցվում առհասարակ, ժամանակներն էին այդպիսին։

Բա լավ, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մի պաշտպան չուներ, անգամ հրետակոծությունների արդյունքում զոհերի, վիրավորների մասին տեղեկատվություն չկա։

Հա, ու մի բան էլ, բա Մադուրոն Թրամփի վորցափի համարը չգիտեր, զանգեր ասեր՝ էս ինչ ես անում, այ ախպեր ․․․

Մադուրոն և կինը գերեվարվել են ննջարանից. Թրամփը հայտարարել է, որ ուղիղ եթերում հետևել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությունը։ «Ես այն դիտել եմ, ինչպես հեռուստատեսային շոու»,- ասել է նա Fox News-ի եթերում ու լուսանկար հրապարակել․

Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

photo_2026-01-03_20-36-15.jpg (89 KB)