Մարտի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23։50-ի սահմաններում Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են 30-ամյա Հայկ Մկրտչյանի վարած «Honda» մակնիշի և 28-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանի վարած «Porsche Panamera» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք, հարվածել նստարանին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։







Բաց մի թողեք
Երևանում կասկադյորական վթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալի որդին է. Լուսանկար
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը բացում է նոր հնարավորություն … Տեսանյութ, Լուսանկար
Եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան մի շարք չվերթեր