Արցախի նախկին առաջնորդ Արայիկ Հարությունյանը Բաքվում երեկ «ցուցմունք» է տվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության մասին «դատական» հերթական նիստի ժամանակ:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հարցաքննության ընթացքում հարցեր են տրվել նաև «Base Metals», «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների և այլ կառույցների վերաբերյալ: Բացի այդ, Հարությունյանին կրկին հարց է ուղղվել 2020 թվականին «Գյանջայի ռմբակոծության» մասին։
Ավելի վաղ գրել էինք, որ նույն դատական նիստում Արայիկ Հարությունյանն անդրադարձել էր Արցախի բանկային համակարգին:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործով «դատական» հերթական նիստը Բաքվում տեղի կունենա հունիսի 30–ին:






Բաց մի թողեք
Վեճ՝ ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների հետ ԵՄ ունեցած հարաբերությունների վատացման ֆոնին
Գրենլանդիայի գրավման Թրամփի հավակնությունները «զարթոնքի կոչ» են Եվրոպայի համար
Արտակարգ իրավիճակ Երևանում, ինչ է անում Տիգրան Ավինյանը. Լուսանկար