29/12/2025

Երևանում կասկադյորական վթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալի որդին է. Լուսանկար

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Գագիկ Շամշյանը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի մասին, որի ժամանակ «Range Rover» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով էլ «Toyota»-ն մասամբ հայտնվել էր կայանված «Tesla»-ի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Range Rover»-ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Աշոտ Միրումյանը։

Վերջինը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Միրումյանի հայրը Վախթանգ Միրումյանն է, ով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալն էր, ում վերջերս էր կալանավորել հակակոռուպցիոն կոմիտեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր, դեկտեմբերի 28-ին կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Opel» մակնիշի և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել էր «Tesla» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկային։

Blog Image