Նոյեմբերի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանություն է դիմել Արարատի մարզի մարզի բնակիչ 29-ամյա Դիանա Կ․-ն և հայտնել, որ 2021 թվականի հուլիս ամսին իր ծանոթ, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Արթուր Գ․-ն իրեն իր կամքին հակառակ տարել է Երևանի Մաշտոցի պողոտայի 1 հասցեում գտնվող մոթել, որտեղ ժամը 18։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում իրեն զրկել է ազատությունից և իր նկատմամբ կատարել բռնաբարության փորձ, ինչպես նաև խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով իրենից հափշտակել է 20 մլն դրամ:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:






Բաց մի թողեք
Այն, ինչ տեղի է ունենում, պարզապես իրավական գործընթաց չէ. Ռոբերտ Ամստերդամ
Կրակոցներ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է. Լուսանկար
Կենտրոնում կոտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ․ Լուսանկար