ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 25-ին հաստատեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Այժմ այն կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական հաստատման համար:
Ըստ նախագծի՝ 2026 թվականին Հայաստանի համախմբված բյուջեն կկազմի.
• Եկամուտներ՝ 3,261.8 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),
• Ծախսեր՝ 3,799.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),
• Դեֆիցիտ (պակասուրդ)՝ 537.5 մլրդ դրամ։
Միևնույն ժամանակ, 2026 թվականի համար Հայաստանի համայնքների բյուջեները նախատեսվում են.
• Եկամուտներ՝ 347.3 մլրդ դրամ (ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները),
• Ծախսեր՝ 347.3 մլրդ դրամ։
Նախագծի համաձայն, պետբյուջեի դեֆիցիտը կսահմանվի հիմնականում ծախսերի ծավալի պատճառով, իսկ համայնքների բյուջեն հավասարակշռված է՝ եկամուտներն ու ծախսերը համարժեք են։






Բաց մի թողեք
Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ
Կալիֆոռնիայի նահանգապետը կմասնակցի Դավոսի տնտեսական գագաթնաժողովին՝ Թրամփին հակակշռելու համար
ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանն ու Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանը պաշտոններով կփոխվեն