Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը. ուղիղ միացում Մայր Աթոռից.
Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:
Բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Ծննդյան տոնական Սուրբ պատարագ, որի ավարտին կկատարվի Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով կօրհնի ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն կտանեն, որպես օրհնություն ու բուժիչ դեղ:
Այսօր քրիստոնյաները միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» ավետիսով, որի պատասխանն է «Ձեզ և մեզ մեծ ավետիս»:
Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը եկեղեցական օրացուցում տարվա առաջին տոնն է։

Բաց մի թողեք
Ադրբեջանի տարածքն օգտագործվե՞լ է Իրանի դեմ հարձակման համար, թե՞ ոչ
ՄԻՊ-ն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը․ տեսակցել են նրան
Մոսկվան Զեկլենսկու ու Ադրբեջանի՝ իմա մատի ու մատանու, արանքում