Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 12:00-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքեենան Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Տեղեկություններ, որ վարորդը պայմանագրային զինծառայող է: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հենց վարորդն է:







Բաց մի թողեք
Անհոդաբաշխ մտքերի ոչինչ չասող այս շարադրանքն ինքը ստորագրել է ի պաշտոնե, որպես վարչապետ
Նիկոլ Փաշինյանն ու տիրադավ 10 հոգևորականները հայտարարություն են ստորագրել
Փաշինյանն անում է դա Սամվել Կարապետյանի Հայաստանին նվիրած տնից, ուր չգիտեմ ինչ խղճով շարունակում է ապրել