ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ծառայության անցնելու համար կազմակերպում է ընդունելություն:
«Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, հայերենի և օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ իգական սեռի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ։
Տեղեկությունների համար դիմել ք․ Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015 57–97–74 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նկատենք, որ Հայաստանը դիրքորոշում է արտահայտել, ըստ որի՝ օգոստոսի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահները դուրս կգան:






Բաց մի թողեք
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր. Լուսանկար
#Ուղիղ․ Մայր Աթոռում պատարագ է մատուցվում․ Տեսանյութ
#Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը Մրգաշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում ․․․ Տեսանյութ