Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2022 թ. օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման մեջ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս կերպ ակնկալվում է հստակեցնել անձնական օգնականի ծառայության հետ կապված իրավահարաբերությունները և բարելավել օրենսդրական դաշտը։ «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1264-Ն որոշումը գործում է 2024 թ. հունվարի 1-ից: Անձնական օգնականի ծառայությունների մատուցման շրջանակներում կնքվում է երկկողմ պայմանագիր՝ շահառուի և անձնական օգնականի միջև, սակայն նշված ծառայության համար վճարումը կատարվում է պետբյուջեից՝ Միասնական սոցիալական ծառայությանը (ՄՍԾ) հատկացված միջոցների հաշվին:
Տվյալ իրավակարգավորումը գործնականում խնդիր է առաջացնում, քանի որ ծառայությունը պետբյուջեի միջոցների հաշվին վճարում է կատարելու մի պայմանագրի շրջանակներում, որի կողմը չի հանդիսանում։ Բացի դա, ֆիզիկական անձ հանդիսացող շահառուն և անձնական օգնականը հարկային վճարումների տեսանկյունից ինքնուրույն սուբյեկտ չեն հանդիսանում, և տվյալ դեպքում առկա է հարկային գործակալի անհրաժեշտություն, ուստի խնդիր է առաջանալու նաև անձնական օգնականի ծառայությունների պայմանագրի հիման վրա հարկերի վճարման տեսանկյունից։ Այսպիսով՝ նախագծով նախատեսվում է պայմանագրի կնքման դրույթ անձնական օգնականի և Միասնական սոցիալական ծառայության միջև, սահմանվում է այդ պայմանագրի օրինակելի ձևը։
Սահմանված ամսական առավելագույն ժամաքանակի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձին ծառայություն է մատուցում մեկ՝ նույն անձնական օգնականը։ Եթե մշտադիտարկման արդյունքում պարզվում է, որ հաշմանդամություն ունեցող անձը չի ապահովել սովորելու կամ աշխատելու պահանջը, ապա մշտադիտարկում իրականացնող անձը (անձինք) այդ մասին գրավոր տեղեկացնում է ՄՍԾ-ին, վերջինս կազմակերպում է անձնական օգնականի և ՄՍԾ-ի միջև կնքված պայմանագրի լուծումը։ Հաշմանդամություն ունեցող անձի հետ պայմանագիր հաջորդիվ կնքվում է, եթե նա աշխատում կամ սովորում է։ 2024 թ. բյուջեի հայտով անձնական օգնականի ծառայության ներդրման համար նախատեսվել է 151,048.8 հազար դրամ՝ հաշմանդամություն ունեցող 100 անձի անձնական օգնականի ծառայություն մատուցելու նպատակով։






Բաց մի թողեք
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…
Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև